Ֆինանսական կայունությունը պահպանվելու է, ասել է ՀՀ նախագահը

27.12.2014 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին, ինչպես նաեւ անդրադարձել է արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

«Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք եւ ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Նախագահը կարեւորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ եւ հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան», - հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար:


Դիտում՝ 2223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai