ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է «Ամասիա» մասնաճյուղը

26.12.2014 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր վերաբացել է ժամանակակից լուծումներով եւ հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում:

Մասնաճյուղում, վերանորոգման աշխատանքներից բացի, իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը: Սրահի ներքին հարդարումը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծված են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

««Ամասիա» մասնաճյուղի վերաբացումով մենք ավարտում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի խոշորագույն ծրագիրը: Այժմ մեր հաճախորդները կարող են ստանալ հարմար եւ արագ սպասարկում մեր բոլոր մասնաճյուղերում: Մենք վստահ ենք, որ նոր հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան բարձրացնել մեր հաճախորդների սպասարկումը նոր մակարդակի»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Ամասիա» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի եւ գյուղի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Դիտում՝ 4782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai