Սամվել Գեւորգյանն ընտրվել է IMC Armenia-ի նախագահ

22.12.2014 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի (IMC Armenia) նոր նախագահ է ընտրվել Բի էս Սի Բիզնես Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը:

Դեկտեմբերի 19-ին կայացած IMC Armenia-ի 4-րդ ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվել են նաեւ խորհրդի նոր անդամ՝ ի դեմս Նաիրա Մարգարյանի (Վինկ Քոնսալթինգ ընկերության տնօրեն) եւ վերստուգիչ հանձնաժողովի նոր անդամ՝ ի դեմս Արտակ Զոփունյանի («Ֆինլեքս» ընկերության տնօրեն):

«Խորհրդանշական է, որ հերթական ընտրություններն անցկացվեցին կազմակերպության երրորդ տարեդարձի նախօրեին: Այս ընթացքում IMC Armenia-ն դարձել է վստահելի բիզնես համայնք` համախմբելով ոլորտի պրոֆեսիոնալներին, որոնք մատուցում են գրագետ ու արդյունավետ խորհրդատվություն բիզնեսի վարման բնագավառում, տրամադրում են տարատեսակ զարգացման ծառայություններ: Ինստիտուտի գործունեության 3 տարիները դարձել են ձեռքբերումների, ճանաչելիության, առաջընթացի եւ կայացման տարիներ։ Ժողովի ընթացքում մենք քննարկեցին ինստիտուտի զարգացման հեռանկարները եւ առաջընթացի հնարավոր սցենարները, որոնք կդարձնեն կառույցն էլ ավելի մրցունակ եւ ազդեցիկ»,- Banks.am-ին ասել է Սամվել Գեւորգյանը:

IMC Armenia-ն հիմնադրվել է 2011թ. եւ ներկայումս միավորում է կառավարման ոլորտի 36 առաջատար խորհրդատուների: Կազմակերպության հիմնական նպատակներն են՝ Հայաստանի կառավարման խորհրդատվության ոլորտի զարգացումն ու մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում խորհրդատվական ծառայությունների խթանման աջակցությունը:

IMC Armenia-ի աշխատանքի հիմնական ուղղություններից է՝ նպաստել կառավարման խորհրդատուների շարունակական պրոֆեսիոնալ աճին ու մասնագիտական էթիկայի մակարդակի բարձրացմանը։ Այդ նպատակով գործունեության 3 տարիների ընթացքում IMC Armenia-ն ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնես Աջակցության ծրագրի սահմաններում իրականացրել է 5 դասընթաց` մոտ 100 խորհդատուների համար, որոնցից մոտ 40-ը ստացել են կառավարման խորհրդատվության CMCE միջազգային վկայակագրեր Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտի կողմից:

IMC Armenia-ի հիմնադրման եւ մեկնարկային ծրագրերի մասին պատմող Banks.am-ի նյութը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 4519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai