«Բաց դռների օրեր» Երեւանի կոնյակի գործարանում

19.12.2014 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամանորյա տոներին ընդառաջ Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) դեկտեմբերի 20-ին եւ 21-ին անցկացնում է «Բաց դռների օրեր»:

Այդ երկու օրերին այցելուների համար բաց կլինի Երեւանի կոնյակի գործարանի գանձարանը, որտեղ ներկայացված է ԱՐԱՐԱՏ կոնյակների ողջ պատմությունը մարմնավորող հավաքածուն՝ նախորդ դարասկզբի շշալցված  անդրանիկ նմուշներից մինչեւ մեր օրերի արտադրանքը:   

Շրջայցը կներառի այցելություն հնեցման մառան, նախագահական տակառների սրահ, ինչպես նաեւ արտադրության ողջ գործընթացը ներկայացնող անիմացիոն տեսանյութի դիտում:

Դեկտեմբերի 20-ին եւ 21-ին ժամը 10:00-ից մինչեւ 17:00 Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք ցանկացողներին կտեղափոխեն Երեւանի կոնյակի գործարան:

Մուտքն ազատ է:

Դիտում՝ 3281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai