Գործարկվել է Fundr.am հայալեզու crowdfunding վեբ հարթակը

18.12.2014 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ Ֆանդր.ամ ընկերությունն այսօր գործարկել են fundr.am հանրադրամային (crowdfunding) վեբ հարթակը:

ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի տնօրեն Գարեգին Գեւորգյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հարթակը մեկ շաբաթական է, այնուամենայնիվ, այնտեղ արդեն իսկ ներկայացված են մի շարք ծրագրեր:

«Դրանց քանակն աստիճանաբար կավելանա: Նշեմ, որ մինչեւ հարթակում տեղադրվելը նախագծերը զտվում են եւ ներկայացվում են միայն նրանք, որոնք երկարակյաց են»,- ասել է Գարեգին Գեւորգյանը:  

Նա նշել է, որ գործարկված հարթակը միջավայր է, որտեղ ոչ եկամտաբեր կամ թեթեւ եկամտաբերություն ունեցող, բայց միաժամանակ կարեւոր սոցիալական ծրագրերը կյանքի կոչվելու հնարավորություն կստանան՝ բազմաթիվ մարդկանց տրամադրած գումարների միջոցով: Գարեգին Գեւորգյանի խոսքով, հարթակը բացի սոցիալական բնույթ կրելուց, նաեւ բիզնեսի տեսանկյունից է նպաստավոր լինելու:

«ՍԵՖ Ինտերնեյշնլը kiva.org հարթակի հետ երկարատեւ համագործակցության փորձ ունի, որի ընթացքում $6 մլն ներդրումներ է բերել Հայաստան: Ներկայումս փորձ է արվում նույն հաջողությունը կրկնել արդեն տեղական crowdfunding հարթակի միջոցով»,- ասել է ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի սեփականատեր, Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության Միջին Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Փոլ Էլիոթը:

«Աշխարհում բազմաթիվ crowdfunding հարթակներ կան: Բայց կարեւոր է այն հանգամանքը, որ այսօր գործարկվում է նման հայալեզու հարթակ: Վստահ եմ, որ այն նոր շունչ կհաղորդի Հայաստանի ֆինանսական հատվածին»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Տնտեսական աճի գրասենյակի ղեկավար Ջեֆրի Բայաջյանը:

Հարթակի գործընկերներն են Կոնվերս Բանկը, Ռոսգոսստրախ Արմենիան եւ ԱՄՆ ՄԶԳ-ն:

Դիտում՝ 5551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai