Բանկերն այսօր ԿԲ-ից դոլար չեն գնել

18.12.2014 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է 4 մլն դոլարի վաճառքի աճուրդ:

«ՀՀ առեւտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել»,- նշել են ԿԲ-ում:

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, դոլարը վաճառվել էր 570.58 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել էր 567.65 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Անցած շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականության շրջանակում, գլխավոր դրամատունն օրական վաճառել էր 6 մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 2163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai