Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ

18.12.2014 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդյունաբերության զարգացման եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միավորման արդյունքում կստեղծվի Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Միաժամանակ, կառավարության՝ այսօր ընդունած համապատասխան որոշմամբ լուծարվել է «Զարգացման հայկական գործակալություն»-ը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արման Խաչատրյանը, հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը:

Նորաստեղծ կառույցի հիմնադիրը ՀՀ-ն է՝ ի դեմս կառավարության, որի լիազորված մարմինն է էկոնոմիկայի նախարարությունը:

Գործադիրի հիմնավորմամբ՝ այս որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:

Հիմնադրամի շահառուներ են միջազգային կազմակերպությունները, ՀՀ եւ օտարերկրյա առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ քաղաքացիները:

Դիտում՝ 6990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai