Վերաբացվել է Արդշինբանկի «Սպիտակ» մասնաճյուղը

18.12.2014 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկը դեկտեմբերի 17-ին վերաբացել է «Սպիտակ» մասնաճյուղը, որը գործում է ք. Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 6 հասցեով:

««Սպիտակ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»,- ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

«Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: Ներկայում բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:
 
 

Դիտում՝ 8145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai