ԿԲ-ն դոլարն այսօր վաճառել է 570.58 դրամով

17.12.2014 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) դեկտեմբերի 17-ին իրականացրել է 4 մլն դոլարի վաճառք` 570.58 դրամ` 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, դոլարը վաճառվել էր 526.32 դրամ՝ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Սահմանային փոխարժեքը կազմել էր 523.50 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Անցած շաբաթվա ընթացքում՝ ամենօրյա սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի քաղաքականության շրջանակում, գլխավոր դրամատունն օրական վաճառել էր 6 մլն դոլար: Դեկտեմբերի 8-ին՝ արտարժույթի վաճառքի առաջին օրը, միջին կշռված փոխարժեքը կազմել էր 456.63 դրամ՝ 1 դոլարի դիմաց:

Դիտում՝ 1849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai