Երեւանում բացվել է Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնը

11.12.2014 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում բացվել է Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնը:

Համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել են «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը (ՀԶԳ ՀԿ) եւ Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (ԶԱՀՖ/WFTGA):

Զբոսավարների միջազգային 3-րդ ուսումնական կենտրոնն առաջինն է տարածաշրջանում: Մյուս երկու կենտրոնները գտնվում են Կիպրոսում եւ Սաբայում:

Կենտրոնի դասընթացները կանցկացվեն Երեւանի պետական համալսարանում:

«Հայ Զբոսավարների Գիլդիա» ՀԿ նախագահ Լիա Բախշինյանն ասել է, որ ուսումնական կուրսի տեւողությունը մոտ երկու շաբաթ է: Հայ զբոսավարների համար վերապատրաստումը կլինի անվճար:

Դասընթացները վարելու են Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված երեք միջազգային եւ ութ ազգային մասնագետները:

Զբոսավարների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսնիգի փոխանցմամբ, ոչ միայն հայ, այլեւ արտերկրից ժամանած զբոսավարները կենտրոնում ձեռք են բերելու նոր հմտություններ:

«Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթներին եւ դրանց ներկայացման առանձնահատկություններին», - ասել է Ֆելիսիտաս Վրեսնիգը:

Դիտում՝ 5325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai