Հայերը Instagram-ի լուսանկարները տպող սարք են ստեղծել

08.12.2014 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանցի ձեռնարկատերեր Թոս Մովսիսյանը եւ Արտյոմ Գարմերյանը ստեղծել են  Boft սարքը, որը թույլ է տալիս լուսանկարներ տպել անմիջապես օգտատերի Instagram-ի էջից:

Ինչպես հայտնում է Վեդոմոստի-ն, նախագծի ներդրումները կազմել են մատ $200 000, որից համարյա կեսը գործարարների խնայողություններն էին, իսկ մնացած գումարը  պարտքով է հավաքված: Առաջին Boft-ը գործարկվել է 2014թ. ապրիլին, իսկ նոյեմբերի վերջին գյուտարարները պաշտոնական արտոնագիր են ստացել իրենց գյուտի համար:

Գործընկերները տարբեր քաղաքներում են ապրում. Արտյոմը նախագիծը զարգացնում է Սանկտ-Պետերբուրգում, իսկ Թոսը՝ Մոսկվայում: Այսօրվա դրությամբ Մոսկվայի առեւտրային կենտրոններում արդեն 10 նմանատիպ սարք է տեղադրված, իսկ Սանկտ-Պետերբուրգում՝ 3: 2015 թ-ին գործարարները նախատեսել են Ռուսաստանի տարածքում տեղադրել 150 սարք: Երկու նկարի տպագրությունն արժե 50 ռուբլի, 4՝ 100 ռուբլի, իսկ 20 լուսանկարինը՝ 500 ռուբլի:

Ամբողջ նախագծի եկամուտը 2014 թ-ից սկսած, ինչպես հայտնում են գործարարները, կազմել է նախնական ներդրմանը համապատասխան գումար՝ մոտ $200 000: Ներկա պահին ձեռնարկատերերի երազանքն է ԱՄՆ-ի շուկա դուրս գալը: Նրանք հավատում են, որ կկարողանան ճիշտ ներդնող գտնել, որը ոչ միայն անհրաժեշտ կապիտալ կունենա, այլեւ համապատասխան կապեր, որպեսզի նոր սարքը կարողանա իր տեղը գրավել ամերիկյան շուկայում:

Դիտում՝ 5367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai