Անելիք Բանկը գործարկել է «Դիսկոնտ» նոր ավանդատեսակը

21.11.2014 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը  ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում հաճախորդներին առաջարկում է նոր` «Դիսկոնտ» ավանդատեսակը:

Ինչպես հայտնել են բանկում, ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարը` մինչեւ 13.18% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար ՀՀ դրամ, կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո:   

Կախված ավանդի չափից` բանկի ավանդատուներին անվճար կտրամադրվի ArCa, MasterCard կամ VISA քարտ:  

«Անելիք Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների հարմարավետությանը եւ արդիականության բարձրացմանը: Բանկը, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրման միջոցով, ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները: Այս նոր ավանդատեսակի շնորհիվ, մեր հաճախորդները միանգամից` հենց տեղում, կստանան ներդրված ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված տոկոսագումարը, ինչը, կարծում եմ, բավականին գրավիչ կդարձնի բանկային այս պրոդուկտը»,- նշել է բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 2317
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai