Ամուլսարում կներդրվի $420 մլն

18.11.2014 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015-16 թթ-ին մեկնարկելիք Ամուլսարի ոսկու հանքի  շինարարական եւ հանքարդյունաբերական աշխատանքների համար նախատեսվում է $420 մլն ներդրում:

Այս մասին ասել է  «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ:

Քննարկումը վարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Հայկ Ալոյանը նշել է, որ շինարարության ընթացքում նախատեսվում է ստեղծել 2000 աշխատատեղ, իսկ շահագործման փուլում` 700 աշխատատեղ: Ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձն ընկերությունում կազմում է 130 հազար ՀՀ դրամ է:

««Գեոթիմ»-ն առաջին անգամ Հայաստանում կկիրառի կույտային տարրալվացման  մեթոդը, որը առանձնահատոկությունը պոչամբար չունենալն է: Բնապահպանական առումով այն ավելի անվտանգ է», - ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ընթացիկ տարում ընկերության ներդրումների ծավալները փոքր-ինչ կրճատվել են եւ հույս է հայտնել, որ հաջորդ տարի աշխատանքներն ավել մեծ թափ կստանան:

Հայկ Ալոյանը խոսել է նաեւ բնապահպանական ազդեցության գնահատականի փաստաթղթի մասին, որում ներկայացված են բոլոր հնարավոր բնապահպանական ռիսկերն ու դրանք չեզոքացնելու ուղղությունները:

«Իրականացվել են մի շարք լսումներ եւ իրազեկման աշխատանքներ: Ամուլսարի ոսկու հանքավայրը միակն է Հայաստանում,  որը հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Կարծում եմ, ժամանակի ընթացքում կկարողանանք խնդրով մտահոգվածներին ապացուցել, որ այն, ինչ պատրաստվում ենք անել, համապատասխանում է միջազգային հանքարդյունաբերական եւ բնապահպանական  բոլոր չափանիշներին», - ասել է Հայկ Ալոյանը:

Դիտում՝ 1660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai