Հայաստանը 95-րդն է աշխարհի բարեկեցիկ երկրների վարկանիշում

05.11.2014 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թ.-ի աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշում (2014 Prosperity Index) Հայաստանը զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:

Legatum Institute-ի կողմից հրապարակված վարկանիշի համաձայն, նախորդ տարվա համեմատ Հայաստանը ոչ մի փոփոխություն չի գրանցել` մնալով նույն հորիզոնականում:

Վարկանիշի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան եւ Նոր Զելանդիան: Ամենաբարեկեցիկ երկրների տասնյակում են հայտնվել նաեւ Կանադան,Դանիան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ ԱՄՆ-ն:

Ռուսաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ 7 միավորով անկում արձանագրելով: Ադրբեջանը 79-րդն է, Վրաստանը` 80-րդը, Թուրքիան հայտնվել է 86-րդ, իսկ Իրանը` 107-րդ հորիզոնականում:

Legatum Institute-ի կողմից հրապարակված վարկանիշում ներկայացված են աշխարհի 142 երկրներ` ներառելով մոլորակի բնակչության  96%-ին:  

Վարկանիշը ձեւավորվում է 8 հիմնական չափանիշների հիման վրա. տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, անձնական ազատությունը, անվտանգությունը, ձեռնարկատիրական գործություն ծավալելու համար առկա հնարավորությունները, կառավարումը եւ սոցիալական կապիտալը:

Դիտում՝ 4067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai