Անելիք Բանկի խաղարկությանը կմասնակցեն դրամական փոխանցումներ ստացած հաճախորդները

31.10.2014 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները հնարավորություն կստանան մասնակցել խաղարկությանը եւ շահել 13 նվերներից մեկը:

Խաղարկվող նվերների թվում են Galaxi Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ եւ ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություններ:

«Անելիք Բանկը, լինելով Հայաստանում դրամական փոխանցումներ իրականացնող առաջին բանկերից մեկը, շարունակում է կարեւորել համագործակցությունն այս ոլորտի իր գործընկերների հետ: Ավելին, Անելիք Բանկն առաջինն է, որ ներդրել է սեփական դրամական փոխանցումների համակարգը` Anelik-ը: Շարունակելով զարգացնել բանկային ծառայության այս ուղղությունն, այս տարի բանկն ավելացրել է դրամական փոխանցումների  համակարգերի ցանկը` հասցնելով դրանց  թիվը 6-ի (Anelik, MoneyGram, IntelExpress, Avers, Tandem եւ Sigue Money Transfer)»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ խաղարկությանը կարող են մասնակցել եւ նվերներ շահել դրամական փոխանցումներ ստացած բոլոր հաճախորդները` անկախ ստացվող փոխանցումների պարբերականությունից, գումարի մեծությունից եւ այն հանգամանքից, թե դրամական փոխանցման որ համակարգից են նրանք օգտվել:

Դիտում՝ 2019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai