«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն իրականացրեց «Խելամիտ վարկավորում» արշավը

31.10.2014 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը Միկրոֆինանսավորման կենտրոնի (MFC) հովանու ներքո իրականացրեց «Խելամիտ վարկավորում» արշավը՝ մեկամսյա կրթական ծրագիր  ներկայիս եւ պոտենցիալ հաճախորդների համար:

«Խելամիտ վարկավորում» ծրագիրն իր մեջ ամփոփում էր հարցաշար, որով պետք է  ուղղորդվի յուրաքանչյուր հաճախորդ նախքան վարկ վերցնելը. «Որքա՞ն վարկ կարող եմ վերցնել: Գիտե՞մ արդյոք որքան պետք է վճարել: Արդյո՞ք ես հասկանում եմ պայմանագիրը: Ի՞նչ անել, եթե դժգոհ եմ»:  Քարոզարշավի նշանաբանն էր՝ «Կառավարեք Ձեր պարտքը, թույլ մի տվեք, որ այն կառավարի Ձեզ»:

Արշավի շրջանակներում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն իր բոլոր մասնաճյուղերում անցկացրեց մի շարք սեմինար-քննարկումներ, որոնց մասնակցեցին կազմակերպության ղեկավարությունը՝ ի դեմս Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանի, տնօրենի տեղակալներ Անահիտ Օրբելյանի եւ Մուշեղ Պետրոսյանի, ինչպես նաեւ կոոպերատիվի առկա եւ պոտենցիալ հաճախորդներն ու անդամ-փայատերերը: Հաճախորդներին փոխանցվեցին նաեւ տեղեկատվական նյութեր՝ ներառյալ պաստառներ, թռուցիկներ եւ գրքույկներ:

2014 թ. սեպտեմբերի 31-ի դրությամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 4000, ակտիվները՝ 6,759,570 հազար ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 1,125,249 հազար ՀՀ դրամ: Կազմակերպությունը ունի 6 մասնաճյուղ եւ 1 ներկայացուցչություն:

Միկրոֆինանսավորման կենտրոնը (MFC) միջազգային կազմակերպություն է, որը խրախուսում է հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշների կիրառումը եւ ֆինանսական գրագիտությունը: Ծրագիրն իրագործվում է 12 երկրում՝  ներառյալ Հայաստանը:

Դիտում՝ 36489
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai