Վերաբացվել է Արդշինինվեստբանկի «Շենգավիթ» մասնաճյուղը

30.10.2014 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 29-ին Գ. Նժդեհ 32 հասցեում տեղի է ունեցել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերանորոգված եւ արդիականացված «Շենգավիթ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը:

Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորել է հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Նա, մասնավորապես, նշել է.

««Շենգավիթ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆիրմային ոճին»:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է Հայաստանում:

Դիտում՝ 8133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai