Հայաստանում կգործի թանկարժեք մետաղների զտարկման գործարան

29.10.2014 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Կենտրոնական բանկի եւ «Թեքնոսերտ» ընկերության միջեւ ստորագրվել է Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու եւ արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր:

Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ)  նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» եւ «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մակարոնը:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, գործարանի հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը եւ վաճառքը Հայաստանում եւ միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու եւ արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ եւ հեղինակություն վայելող ընկերություններ:

«Թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել Հայաստանում ոսկու արդյունահանման եւ զտարկման ծառայությունների արդյունավետությունը: Կենտրոնական բանկի նշված նախաձեռնությունը առավել քան կարեւորվում է՝ հատկապես հաշվի առնելով ոսկու ներդրումային նշանակությունը որպես կարեւոր պահուստային գործիք եւ ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai