Մաքուր տեխնոլոգիաների բիզնես մրցույթի հաղթողի կոչման համար պայքարում են 24 թիմեր

23.10.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր մեկնարկել է «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» եզրափակիչ փուլը, որի արդյունքում ընտրված 4 բիզնես գաղափարներից յուրաքանչյուրն իր տեխնոլոգիաների նախատիպերի մշակման համար կստանա $10 հազ.:  

Հաղթող 4 գաղափարներից մեկը որպես ազգային հաղթող կստանա նաեւ հավելյալ ֆինանսավորում՝ մասնակցելու նոյեմբերի 12-13-ը Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին եւ վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին եւ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին ներկայացնելու իր բիզնես մոդելը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը:

Եզրափակիչ փուլին մասնակցում են 24 թիմեր, որոնք 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացի ընթացքում մենթորների օգնությամբ մշակել են իրենց բիզնես մոդելները: Դրանք ընդգրկում են վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման եւ ջրերի կառավարման ոլորտները:

Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների եւ ՓՄՁ-ների հայտնաբերումը եւ խրախուսումը:  

Մրցույթը մեկնարկել է այս տարվա ապրիլին, մասնակցության հայտ էին ներկայացրել 64 բիզնես գաղափարներ: Դրանցից 30-ը անցել էին կիսաեզրափակիչ փուլ, իսկ 24-ը եզրափակչի շրջանակում կպայքարեն հաղթողի կոչման համար:

Դիտում՝ 3001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai