ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփել է Cashback Quest մրցույթի արդյունքները

20.10.2014 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարել է CASHBACK QUEST մրցույթի հաղթողների անունները: Մրցույթը մեկնարկել էր ս.թ. սեպտեմբերի 28-ին եւ նվիրված էր American Express համակարգի նոր քարտատեսակի` American Express Cashback Քարտի թողարկմանը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր գրանցվել մրցույթի համար ստեղծված հատուկ կայքում եւ ունենալ American Express Cashback Քարտը, որը մրցույթի բոլոր մասնակիցներին տրամադրվեց առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:

CASHBACK QUEST մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ակտիվորեն մասնակցեին բանկի կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումների, ինչպիսիք էին Երեւանի Շարլ Ազնավուրի հրապարակում անցկացվող պարային մրցույթը կամ թանգարանային այցելությունների շարքը, ինչպես նաեւ պատասխանեին մշակութային, ֆինանսական եւ այլ ոլորտների առնչվող տարատեսակ հարցերի: Յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման համար մասնակիցը ստանում էր համապատասխան միավորներ:

Գլխավոր մրցանակի` 1.5 միլիոն դրամի հաղթող քարտատերը դարձավ Անժելա Ստեփանյանը, ով մրցույթի շրջանակներում կուտակել էր առավելագույն թվով միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած հաջորդ 10 մասնակիցները ստացան 150-հազարական դրամ մրցանակ: Գումարային մրցանակները մուտքագրվել են հաղթող քարտատերերի American Express Cashback քարտերին:

«American Express Cashback քարտը American Express համակարգի մեր երրորդ պրոդուկտն է, որը թույլ է տալիս քարտատերերին կառավարել իրենց միջոցները միաժամանակ վաստակելով պարգեւատրում  CASHBACK-ի՝ գումարի վերադարձի տեսքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CASHBACK QUEST մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ, եռանդուն եւ ստեղծագործ  լինելու համար: Մենք հպարտ ենք ունենալ նման հաճախորդներ եւ կշարունակենք հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք կխրախուսեն եւ կոգևորեն մեր հաճախորդներին», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտում՝ 2079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai