Ինեկոբանկն ու Ռոստելեկոմը թողարկել են համատեղ քարտ

15.10.2014 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը Ռոստելեկոմի հետ համատեղ թողարկել է նոր վարկային քարտ, որը նախատեսված է Ռոստելեկոմի առկա եւ նոր բաժանորդներին արտոնյալ պայմաններով քարտային վարկային գիծ տրամադրելու համար:

Ինչպես հայտնել են Ինեկոբանկում, համատեղ քարտը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային քարտ հետեւյալ առավելություններով.

- վարկային գծից արտոնյալ տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն;

- համագործակցող ընկերությունների կողմից տրամադրվող մինչեւ 40% զեղչերից օգտվելու  հնարավորություն ավելի քան 100 առեւտրի եւ սպասարկման կետերում;

- վարկային գծի տրամադրում առանց եկամուտը հավաստող տեղեկանքի:

Վարկային քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ռոստելեկոմի կամ Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ եւ ներկայացնել.

- անձնագիր/ID card;

- սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանք):

Վարկային գծի արդյունավետ կառավարման համար Ինեկոբանկն իր հաճախորդներին առաջարկում է պարտավորությունների մարման հետեւյալ տարբերակները.

- Բանկի մասնաճյուղերում;

 -Telcell եւ Megapay վճարային համակարգերի տերմինալների միջոցով;

- Քարտից քարտ փոխանցման միջոցով (վիրտուալ քարտ);

- Ինեկոբանկի  Online Payments ծառայության միջոցով՝այցելելով www.inecobank.am կայք;
 
 - «Ինեկո Օնլայն» էլեկտրոնային ինտերնետ բանկ համակարգի միջոցով:

Դիտում՝ 2320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai