«Հայաստանը մեր հուսալի գործընկերն է», - ասել է ՀԲ գործադիր կառավարիչը

14.10.2014 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, եւ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»:

Այս մասին ասել է ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն` Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը նշել է, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարեւոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում եւ իրականացում:

 «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը եւ տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Նա վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի եւ ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետեւողականորեն զարգացնելով տնտեսությունը եւ նվազեցնելով աղքատությունը:

ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականն, ասել է. «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին եւ օգնելու է առաջ մղել բարեփոխումները»:
 

Դիտում՝ 1292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai