«Air Armenia»-ն հերքել է սնանկ ճանաչվելու վտանգի մասին լուրը

09.10.2014 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Air Armenia» ավիաընկերությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ ընկերությունը  «սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր եւ չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ»:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա եւ գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: «Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր եւ պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում», - պարզաբանել են ընկերությունում:

«Air Armenia»-ում նշել են նաեւ, որ ավիաընկերությունը երբեւէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել եւ այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել:

«Տեղեկացնում ենք, որ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են:

Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր, որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմանականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը «Air Armenia»-ի ուղեւորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անրադառնում է թռիչքների ժամանակին կատարման եւ ուղեւորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա:

Առաջացած իրավիճակում ավիաընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը եւ հայտնում, որ ավիաընկերությունն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները եւ ստանձնած պարտականությունները»,- նշված է «Air Armenia» ավիաընկերության հայտարարության մեջ :

Դիտում՝ 1689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai