Renault-Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնը տպավորված է Հայաստանով

23.09.2014 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հանգստյան օրերին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Հայաստան այցելեց աշխարհի ամենահայտնի թոփ-մենեջերներից մեկը, Renault եւ Nissan ընկերությունների նախագահ եւ գլխավոր տնօրեն, Renalut-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը:

Բրազիլիայում ծնված ծագումով լիբանանցի Կառլոս Գոնը համաշխարհային ճանաչում ստացավ նրանից հետո, երբ Nissan-ը դուրս բերեց խորը ճգնաժամից՝ ծախսերի կրճատման կոշտ ծրագրի միջոցով:

Կառլոս Գոնը եղել է Դիլիջանում, այցելել է Հաղարծին, Գառնի եւ Գեղարդ, Մատենադարան, Գաֆեսջյան արվեստների Կենտրոն, Երեւանի կոնյակի գործարան:

Երեւանից մեկնելուց առաջ Կառլոս Գոնը պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:

«Ես լիբանանցի եմ, իսկ Լիբանանում կա մեծ հայկական համայնք, ուստի ծանոթ էի հայկական խոհանոցին, սովորույթներին, լեզվին: Շատ երկրներում ունեմ հայ ընկերներ: Սակայն սա իմ առաջին այցն էր Հայաստան, եւ տպավորություններս շատ են տարբերվում նրանից, ինչ ես սպասում էի տեսնել:

Նախեւառաջ, Երեւանը սպասվածիցս շատ ավելի ժամանակակից քաղաք է: Զբոսնեցի քաղաքի կենտրոնում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որտեղ տեղակայված են թանգարանները: Շատ հավանեցի Գաֆեսջյան արվեստների կենտրոնը: Ինձ դուր եկան քաղաքի շենքերը, սրճարանները եւ ռեստորանները: Քաղաքում շատ է երիտասարդությունը, եւ Երեւանը շատ ավելի աշխույժ է, քան ես պատկերացնում էի:  

Ինձ զարմացրեց նաեւ բազմազանությունը: Դիլիջան էինք գնում եւ թունելից դուրս գալուց անմիջապես հետո բնապատկերն այնպես կտրուկ փոխվեց, որ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ուրիշ երկրում», - ասել է Կառլոս Գոնը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Դիտում՝ 9579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai