«Վարկային Բյուրոն ունի գաղտնիության պահպանման բոլոր ատրիբուտները»

29.04.2011 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

“ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” վարկային բյուրոյի տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին ու Banks.am կայքին

- Երեկ  ՀՀ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխություններին, որոնք  նախատեսում են վերացնել ներկայիս սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս հեռահաղորդակցային ընկերություններին Վարկային բյուրոյին տեղեկատվություն ներկայացնել իրենց հաճախորդների պարտքերի վերաբերյալ: Սա Բյուրոյի՞ նախաձեռնությունն էր:

- Ի սկզբանե, Վարկային բյուրոյի գործառույթների որոշ մասը կապված է կոմունալ կենցաղային եւ էլեկտրոնային հեռահաղորդակցություն ծառայություններ մատուցող ընկերություններում պոտենցիալ վարկառուների պարտքը հավաքագրելու եւ շրջանառելու հետ: Այսինքն, Վարկային բյուրոն, որպես ինստիտուտ, ամբողջ աշխարհում ունի այդ ֆունկցիան, եւ մենք, մեր իսկ հիմնադրման պահից, ենթադրել ենք, որ մի օր դա եւս պետք է իրականացվի:

Մեր կողմից կոնկրետ դիմում չի եղել Կառավարություն, սակայն հարցը բարձրացվել է Կենտրոնական բանկում:

Այստեղ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ վարկային տեղեկատվության շրջանառման մակարդակի միջազգային գնահատման չափանիշների մեջ առանձնակի ուշադրություն է դարձվում հենց այս տեսակի տեղեկատվությանը:  Ուստի, կարելի է ասել, որ նախաձեռնությունը երկկողմանի էր: Կառավարության եւ Կենտրոնական բանկի նպատակն է` բարելավել վարկային տեղեկատվության շրջանառությունը, իսկ Բյուրոյինը` իրականացնել այդ բիզնես գործառույթը նաեւ որպես իր ինստիտուցիոնալ կոորդինատ:

 

Կարդալ ավելին.

Դիտում՝ 11168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai