10 հարց փողի մասին Արա Վարդանյանին` «Վաղվա օրվա մասին չեմ մտածում»

21.10.2017 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Արա Վարդանյան #Հայաստան հիմնադրամ
Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն է:

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Բնակարանս:

- Նախընտրում եք կանխիկ գումա՞րը, թե՞ բանկային քարտերը:

- Տարբերություն չեմ տեսնում։ Երկուսն էլ նախընտրելի են:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին՝ մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Մոտ 800 հազար դրամ:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Այո։ Ինչպես ցանկացած մարդ, ես եւս ունեցել եմ, այնուհետեւ փորձել եմ սեփական ուժերով հաղթահարել այդ դժվարությունները։ Այսօր, փառք Աստծո, չեմ բողոքում, ամեն ինչ նորմալ է։  

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Ես ինձ հանգիստ ապրող մարդ եմ համարում, այսինքն՝ վաղվա օրվա մասին չեմ մտածում:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Այո, միշտ օգտվել եմ: Ներկայում եւս օգտվում եմ։

- Դուք շռա՞յլ մարդ եք,  թե՞ տնտեսող:

- Շռայլ:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Դժվարանում եմ կոնկրետ ասել, բայց հաստատ մի բարեգործական ծրագիր կիրականացնեմ։ Իսկ մնացածով էլ՝ երեխաների ուսման կամ նրանց համար կացության ապահովման հարցերը կլուծեմ։

- Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:

- Իհարկե։

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Այո՛:

Արա Վարդանյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 28595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai