Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում՝ իրապես միջազգային MBA ծրագիր

31.07.2017 | 09:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Շեֆիլդի համալսարան #Executive MBA
Շեֆիլդի համալսարանն իր Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի միջոցով հայաստանցի մենեջերներին եւ բիզնես մասնագետներին առաջարկում է Երեւանում իրականացվող եզակի կրթական ծրագիր եւ Շեֆիլդի համալսարանի MBA աստիճան, ինչպես նաեւ՝ բրիտանական հեղինակավոր Արտոնագրված Կառավարման Ինստիտուտի 7-րդ աստիճանի դիպլոմ` Ղեկավարում եւ ստրատեգիական կառավարում մասնագիտությամբ (Chartered Management Institute CMI Level 7 Diploma in Leadership and Strategic Management) եւ AMBA սերտիֆիկատ:



Շեֆիլդի համալսարանի Executive MBA (EMBA)-ն նորարար եւ իրապես միջազգային ծրագիր է, որը նախատեսված է մեր օրերի մենեջերների համար, որոնք մասնագիտական եւ անձնական կատարելագործման համար սեփական հմտությունների եւ գիտելիքների զարգացման կարիք ունեն: Ճկուն դասաժամերի շնորհիվ (ամսական 1 ուիքենդ) մենեջերները ստիպված չեն լինի լքել աշխատավայրը կամ ընդհատել կարիերան՝ ծրագրին մասնակցելու համար:
 
Մասնակիցները կարող են ընտրություն կատարել 6 մասնագիտացումների միջեւ՝

•    MBA Ընդհանուր կառավարում
•    MBA Մարքեթինգ
•    MBA Ֆինանսներ
•    MBA Լոգիստիկա
•    MBA Առողջապահության կառավարում
•    MBA Մարդկային ռեսուրսների կառավարում:
 

Շեֆիլդի համալսարանի Executive MBA՝ իրապես միջազգային ծրագիր
 
Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի ամենակարեւոր եւ արժեքավոր հատկանիշներից մեկը:

Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝ Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիեւում (Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) եւ Երեւանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:
 
Այս եզակի միջազգային համադրությունը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մասնակիցներին տրամադրում է կապեր ստեղծելու հիանալի հնարավորություն: Մասնակիցները լրացնում են սեփական փորձը եւ կիսվում իրենց լավագույն հմտություններով այլ մշակույթի, երկրների եւ ոլորտների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, տարբեր երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Հունաստանի առաջատար գիտական անձնակազմը կիսվում է գիտելիքներով եւ փորձով՝ լրացնելով ծրագրի միջազգային տեսլականը:

Ամենամյա Կրթական շաբաթ Շեֆիլդի համալսարանում, Մեծ Բրիտանիա
 
Դեռ ավելին՝ բոլոր 7 երկրների MBA ուսանողներն ամենամյա Կրթական շաբաթի շրջանակում հավաքվում են Շեֆիլդի համալսարանում (Մեծ Բրիտանիա)՝ համատեղ դասընթացների հաճախելու նպատակով:

Ամենամյա Կրթական շաբաթը, որն ամեն տարի անցկացվում է Շեֆիլդի համալսարանում, հանդիսանում է Executive MBA ծրագրի բաղկացուցիչ մասը եւ ընդգծում է ծրագրի միջազգային բնույթը՝ ուսանողներին ընձեռելով կապեր ստեղծելու եւ կրթական փորձ ձեռք բերելու փայլուն հնարավորություն:
 
Շեֆիլդում անցկացվող Կրթական շաբաթը Executive MBA ծրագրի հիմնական տարրերից է, որի ընթացքում MBA ուսանողները կապեր են հաստատում, սովորում, այցելում ընկերություններ (ինչպիսիք են Jaguar-ը, Rolls Royce-ը) եւ, միաժամանակ, լավ ժամանակ անցկացնում:
 
Բիզնես գիտելիքներ, առաջնորդության հմտություններ, ցանցային շփում իրապես միջազգային համայնքի ներսում եւ MBA կոչում աշխարհի լավագույն համալսարաններից մեկից: Գտե՛ք այս ամենը՝ միանալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրին Երեւանում:
 
Հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակ՝ +37494 02 94 49, lshahzadeyan@city.academic.gr
Դիտում՝ 106567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo