Նոր բիզնես նախագծի նպատակը թվային պրոդուկտի արտահանումն է

29.07.2015 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մարքեթինգի հայկական ակումբի մասնագիտական թիմը շուտով կներկայացնի բիզնես նախագիծ, որն առաջին փուլում կլինի ինտերնետային կայքի տեսքով: Նախագծի նպատակն իրենց հասարակական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելն է: Նախագծի մասին առավել մանրամասն Banks.am-ը զրուցել է Մարքեթինգի հայկական ակումբի հիմնադիր Տարոն Պարսամյանի հետ:

«Սեպտեմբերի առաջին շաբաթ օրը պաշտոնապես կներկայացնենք նախագիծը: Սկզբնական շրջանում այն կլինի վեբ կայքի տեսքով, որտեղ մեր թիրախային խմբին անվճար մարքեթինգային ծառայություններ ու նոր՝ ունիկալ պրոդուկտներ ենք առաջարկելու»,- ասել է Տարոն Պարսամյանը:

Նրա փոխանցմամբ` գործարկումից չորս ամիս անց մասնագիտական տեղեկատվական բնույթի կայքը իր հաճախորդներին ու թիրախային խմբին կներկայացնի մարքեթինգային պրոդուկտներ, որոնց մի մասը նորություն է լինելու հայկական շուկայում:

«Մենք աշխատելու ենք մարքեթինգով եւ մարքեթինգային ծառայություններով հետաքրքրվող բիզնեսմենների համար: Հետազոտությունների արդյունքում, որոնց մասին առավել մանրամասն կխոսենք նախագիծը պաշտոնապես ներկայացնելիս, պարզել ենք, որ 40-60 հազ. անձից է բաղկացած թիրախ խումբը, որի համար հետաքրքիր եւ արդիական է լինելու մեր մեդիա ռեսուրսը»,- նշել է Մարքեթինգի հայկական ակումբի հիմնադիրը:

Տարոն Պարսամյանի խոսքով՝ կայքի հետաքրքրությունների շրջանակում կարող են լինել այն խոշոր ընկերությունները, որոնք ավելի շատ մարքեթինգային բյուջե ունեն եւ օգտվում են մարքեթինգային քայլերից:

Հարցին, թե ինչ է տալու ծառայությունը սպառողին՝ մեր զրուցակիցը պատասխանել է. «Սպառողին կտանք պրոդուկտներ, որոնք արդիական են, եւ մի մասը նորարարություն է այս ոլորտում: Արդեն հինգ տարվա գործունեություն ունենք եւ երկու տասնյակից ավելի կայացած ընկերություններում աշխատող մարքեթոլոգներ: Մեր պրոդուկտները հիմնականում դիրքավորված են լինելու նոր մեդիայում, իսկ մեր երկարաժամկետ նպատակը թվային պրոդուկտի արտահանումն է»:

Դիտում՝ 6990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai