«Չծնված փողեր». 2-րդ շարքի թողարկումներ

07.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար, իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում:  

Banks.am-ը «Չծնված փողեր» հատուկ շարքի երկրորդ մասում անդրադառնում է 1996թ. հայտարարված մրցույթի էսքիզներին եւ ազգային թղթադրամների երկրորդ թողարկմանը: Շարքի առաջին մասը ներկայացնում էր, թե ինչպիսին կարող էին լինել 1993թ. թողարկված ազգային թղթադրամները:

1996թ. ՀՀ ԿԲ բանկի վարչությունը որոշում է անցնել թղթադրամների նոր շարքի, որը պաշտպանվածության մակարդակով եւ պատրաստման որակով չէր զիջի զարգացած պետությունների թղթադրամներին:

ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարվում է երկրորդ շարքի թղթադրամների էսքիզների մրցույթ: Թղթադրամների դիզայնի հրապարակային մրցույթում ներկայացվում են տարբեր առաջարկներ, որոնցից հաղթող ճանաչվածները հիմք են ծառայում այսօր շրջանառվող թղթադրամների տպագրության համար:

Առաջինը թողարկվում են 50 եւ 100-դրամանոցները՝ Արամ Խաչատրյանի եւ Վիկտոր Համբարձումյանի դիմանկարներով, ապա` գալիս են 1000, 20 000 եւ 500-դրամանոցները:

1998թ. սկսած` 50, 100, 500, 1000, 5000, 10 000 եւ 20 000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների երկրորդ շարքն է թողարկվում:

Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1996-98 թթ.

1000 դրամ. Դիմերեսին՝ Արամ Խաչատրյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքը



1000 դրամ. Դիմերեսին՝ Զվարթնոցի տաճարի պատկերը



Դարձերեսին՝ կամարի պատկեր



1000 դրամ. Պարող կանանց պատկեր



5000 դրամ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի  պատկերը



10 000 դրամ. Քանդակ Էրեբունի ամրոցից



10 000 դրամ. Մեկհարկանի շինության պատկեր



1000 դրամ. Դիմերեսին՝ Վահան Տերյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ կնոջ դիմապատկեր եւ ծաղիկներ



1000 դրամ. Վիլյամ Սարոյանի դիմապատկերը



1000 դրամ. Կոմիտասի դիմապատկերը



1000 դրամ. Դրվագ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավից



5000 դրամ. Դիմերեսին՝ Հովհաննես Այվազովսկու դիմապատկերը



Դարձերեսին՝ հատված Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավից



1000 դրամ. Դիմերեսին՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը



Դարձերեսին՝ Սասունցի Դավթի արձանի պատկերը



1000 դրամ. Դիմերեսին՝ Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Կառավարության շենքի պատկերը



1000 դրամ. Դիմերեսին՝ Կոմիտասի դիմապատկերը



Դարձերեսին՝ եկեղեցու պատկեր



1000 դրամ. Դիմերեսին՝ Խաչատուր Աբովյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ տղամարդու պատկեր



10 000 դրամ. Դիմերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ լեռների պատկեր



10 000 դրամ. Դիմերեսին՝ Եղիշե Չարենցի դիմապատկերը



Դարձերեսին՝ Արարատ լեռան պատկերը



10 000 դրամ. Դիմերեսին՝ Մարտիրոս Սարյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Արարատ լեռան պատկերը



10 000 դրամ. Եղիշե Չարենցի դիմապատկերը



Նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1996թ.

100 դրամ. Դիմերեսին՝ Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Բյուրականի աստղադիտարանի պատկերը



500 դրամ. Դիմերեսին՝ Արամ Խաչատրյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ դրվագ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից



1000 դրամ. Դիմերեսին՝ Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Բյուրականի աստղադիտարանի պատկերը



Ներկայացված այլ էսքիզներ

1000 դրամ. Դիմերեսին՝ Հովհաննես Թումանյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ ամրոցի պատկեր



1000 դրամ. Դիմերեսին՝ Վահրամ Փափազյանի դիմապատկերը



Դարձերեսին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի շենքի պատկերը



1000 դրամ. Մարտիրոս Սարյանի դիմապատկերը



10 000 դրամ. Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերը



Շարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 9101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai