Ռուսաստանցիները մեսենջերներով փոխանցումների հնարավորություն կստանան

09.04.2018 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մեսենջեր #փոխանցում #ՖինՏեխ Ասոցիացիա
Ռուսաստանի քաղաքացիներն արդեն մյուս տարվանից կկարողանան միմյանց գումար փոխանցել մեսենջերների միջոցով, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

ՌԴ Կենտրոնական բանկի մասնակցությամբ ստեղծված ՖինՏեխ Ասոցիացիայում հաստատել են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ բջջային հեռախոսի օգնությամբ իրականացվող յուրաքանչյուր փոխանցում կկատարվի հեռախոսահամարի կամ էլփոստի, ինչպես նաեւ սոցցանցում օգտահաշվի միջոցով։


Тelegram-ի, WhatsApp-ի, Viber-ի եւ Facebook Messenger-ի միջոցով փոխանցումները հնարավոր կդառնան ՖինՏեխ Ասոցիացիայի կողմից մշակվող արագ վճարումների համակարգի հետ ինտեգրվելուց հետո, «Իզվեստիա»-ին պատմել է ԿԲ-ին մոտ կանգնած աղբյուրը։ WhatsApp-ում եւ Viber-ում նշել են, որ սատարում են նորարարությունը։


Նախագծի շրջանակում օգտատերերը հնարավորություն կունենան միմյանց գումար փոխանցել՝ շրջանցելով վարկային կազմակերպությունների մոբայլ եւ ինտերնետ-բանկը։ Մեսենջերներում կհայտնվի գումարի վճարման/փոխանցման կոճակը։ Վերջինիս վրա սեղմելիս կբացվի հատուկ պատուհան, որտեղ անհրաժեշտ կլինի մուտքագրել հեռախոսահամարը, ստացողի հաշիվը եւ ստացող բանկը։ Ինտերֆեյսն ավելի կոնկրետ կորոշեն մեսենջերները, իսկ վճարումը կիրականացվի ինտերնետի միջոցով։

«Այսպիսով, մեսենջերներով վճարման մեխանիզմը կնմանվի Սբերբանկի քարտերի վրա հեռախոսահամարով փոխանցմանը, որտեղ վճարումն իրականացվում է բջջային օպերատորի միջոցով։ Սբերբանկն ունի նաեւ Սբերբանկ-մեսենջեր, որը «կարված է» Սբերբանկ-օնլայնում. մեսենջերը գումարը փոխանցում է ցանցի միջոցով, բայց այն գործարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինտերնետ-բանկ»,- գրում է «Իզվեստիա»-ն։   


Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, մեսենջերների միջոցով վճարումներ կատարելիս չպետք է մոռանալ տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին, ուստի նույնականացման եւ սահմանաչափի որոշման հարցերը շատ կարեւոր են նման գործարքների դեպքում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai