Ալֆա-Բանկը «խելացի» գոտի է ստեղծել

05.04.2018 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալֆա-Բանկ #PayBelt

Ալֆա-Բանկը պաշտոնապես ներկայացրել է իր նորագույն արտադրանքը՝ ոչ կոնտակտային վճարման տեխնոլոգիայով հագեցած PayBelt գոտին:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, կատարված հետազոտությունների արդյունքում Ալֆա-Բանկի մասնագետների մոտ ծագել է ոչ կոնտակտային տեխնոլոգիաների ոլորտում լիովին նոր սարքավորում ստեղծելու գաղափարը: Մասնավորապես, մինչ այս ստեղծված բոլոր սարքերում այսպես թե այնպես ներգրավված են եղել ձեռքերը, ինչն անմիջական կոնտակտ է:

«Մենք վերանայել ենք ոչ կոնտակտային վճարումների հայեցակարգը: Վերլուծելով վճարման տերմինալների մեծ մասի տեղակայումը՝ մենք հասկացանք, որ դրանք հիմնականում տեղադրված են գոտկատեղի մակարդակի վրա: Հենց այս պատճառով հայտնվեց իսկապես ոչ կոնտակային վճարման միջոց ստեղծելու գաղափարը՝ PayBelt-ը: Մենք վստահ ենք, որ ապագան, իսկապես, ոչ կոնտակտային նորարարություններինն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում:


Հաճախորդները կարող են ակտիվացնել PayBelt-ը՝ պարզապես հպելով գոտուն Ալֆա-Բանկի քարտը: Ալֆա-Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է կարգավորել PayBelt-ի միջոցով գումարների ընդունումը եւ փոխանցումը՝ ամենօրյա գնումների դիմաց արագ եւ անվտանգ վճարելու նպատակով:

Իսկ իրավաբանական անձանց եւ պետական հաստատություններին տեխնոլոգիան թույլ կտա խնայել ժամանակը, ինչպես նաեւ կրճատել աշխատակիցների վրա ծախսվող գումարները՝ «տեղում» ընդունելով վճարումները:

Հ.գ. Այս նյութի հրապարակումից օրեր անց պարզ դարձավ, որ PayBelt գոտին Ալֆա-Բանկի ապրիլմեկյան կատակն էր: Տարօրինակ է, որ կատակը բանկի կայքում հրապարակվել էր միայն ապրիլի 2-ին: 

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 17045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai