Google-ը կարգելի կրիպտոարժույթների եւ ICO-ի գովազդը

14.03.2018 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Google #կրիպտոարժույթ #գովազդ
Ընթացիկ տարվա հունիսից Google-ը կարգելի կրիպտոարժույթի եւ ICO-ի գովազդը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության վերանայված կանոնները:

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ նման քայլի էր դիմել նաեւ Facebook սոցիալական ցանցը, սակայն որոշ ընկերություններ, որոնք ցանկանում էին գովազդ տեղադրել, կարողացել են սողանցքներ գտնել, օրինակ՝ սկսել են տառասխալներով գրել «բիթքոին» բառը:


Այս կապակցությամբ Google-ի մամուլի քարտուղարը նշել է, որ ընկերությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի՝ համանման փորձերը կանխելու համար:

Ինտերնետ որոնողական հսկան խստացնում է գովազդի պայմանները նաեւ ֆինանսական պրոդուկտների, այդ թվում՝ բինարային օպցիոնների համար:

Google-ի վերանայված քաղաքականությունը կապված է իր ամենամյա «վատ գովազդներ» զեկույցի հրապարակման հետ, որն ի հայտ էր բերել մի շարք չարամիտ, խաբուսիկ եւ վիճելի գովազդներ, որոնք Google-ը մաքրել էր իր զանգվածային որոնումից: 2017-ին Google-ը հայտարարել էր կայքից ավելի քան 3,2 մլրդ գովազդի հեռացման մասին: 2016թ. այս ցուցանիշը կազմել էր 1,7 մլրդ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai