Գործարկվել է EvocaTouch մոբայլ հավելվածը
02.10.2017 | 07:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Evocabank

Ինչպես նշել են բանկում, EvocaTouch-ն ունի մի շարք նոր գործառույթներ, որոնցով առանձնանում է հայաստանյան այլ հավելվածներից:
Մասնավորապես, առանց բանկ այցելելու ներբեռնելով հավելվածը՝ օգտատերը հնարավորություն է ստանում միանգամից դառնալ բանկի հաճախորդ՝ ուղարկելով առցանց հայտ: Հավելվածից օգտվելու համար պարտադիր չէ լինել Evocabank-ի հաճախորդ: EvocaTouch-ն ավտոնոմ ռեժիմում մոտ օրերս կաշխատի նաեւ որպես վճարային տերմինալ՝ ցանկացած բանկի քարտատիրոջ համար:
Նույն օրը մեկնարկել է նաեւ Evocabank-ի առաջին ակցիան, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ուղեւորության մեկնելու Դուբայ եւ ներկա գտնվելու Ջենիֆեր Լոպեսի համերգին:
Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել երկու քայլ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից եւ հավելվածի միջոցով ձեռք բերել MasterCard կամ Visa քարտ:
Ակցիայի բոլոր մանրամասները ներկայացված են այստեղ:
Բանկի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Banks.am-ին հայտնել են, որ «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի 29.09.2017թ. արտահերթ ժողովի որոշմամբ՝ 2017թ. հոկտեմբերի 1-ից «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի:
«Էվոկաբանկի ռազմավարությունն ուղղված է արագ, պարզ եւ նորարար ծառայությունների մատուցմանը՝ շնորհիվ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառման եւ ֆինանսական մոբայլ ծառայությունների զարգացման:
Բանկը գործելու է Mobile First ձեւաչափով, այն է՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս, նախեւառաջ հաշվի է առնվելու դրա՝ հավելվածի միջոցով օգտագործման հարմարավետությունը»,- ընդգծել են բանկում։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
24.05.2025 | 23:00 Ֆինտեխ
23.05.2025 | 15:20 Նորություններ
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
23.05.2025 | 11:42 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: