Մարիո Դրագին դեմ է էստոնական կրիպտոարժույթի թողարկմանը

12.09.2017 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մարիո Դրագի #Estcoin
Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ եվրոգոտում կարող է շրջանառվել միայն մեկ արժույթ, իսկ եվրոգոտու երկրները չեն կարող թողարկել ազգային արժույթներ:

Ինչպես հայտնում է Quartz պարբերականը, այս մասին Մարիո Դրագին ասել է՝ ի պատասխան էստոնական կողմի նախաձեռնությանը՝ իրականացնելու տոկենների աշխարհում առաջին պետական առաջնային տեղաբաշխումը (initial coin offering, ICO):

Նման առաջարկով ավելի վաղ հանդես էին եկել էստոնական e-Residency օնլայն ռեզիդենտության ծրագրի ղեկավարները:  ICO-ի ընթացքում նախատեսվում է նոր կրիպտոարժույթի՝  Estcoin-ի թողարկում եւ ազատ վաճառք:

Կազմակերպիչները մտադիր են երկրի տնտեսությունում նոր բիզնեսներ ներգրավել եւ Էստոնիան դարձնել ստարտափների համար գրավիչ պետություն: Կառավարության կողմից առաջարկը հավանություն արժանանալու դեպքում Estcoin-ը կդառնա առաջին թվային արժույթը՝ պետական երաշխավորությամբ:

Հայտարարվել է, որ այդ արժույթն Էստոնիայի տարածքում կարող է ճանաչվել եվրոյին հավասար:


«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 31800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai