Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան փոփոխում է սակագները

06.12.2012 | 02:52 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ արժեթղթերի շուկայում ռեեստրավարման ծառայությունների մատուցման նոր մոդելի անցնելու կապակցությամբ, Դեպոզիտարիայում ներկայումս իրականացվում են համապատասխան ծրագրային համակարգի ներդրման աշխատանքներ:

Ներդրվող նոր մոդելը ենթադրում է, որ այսուհետ ռեեստրավարման ծառայությունները մատուցվելու են հաշվի օպերատորների միջոցով: Հաշվի օպերատորներ կարող են հանդիսանալ բանկերը և ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները:

Կապված վերը նշված փոփոխությունների հետ և հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 190-րդ հոդվածի 1-ին կետը, Դեպոզիտարիան նախաձեռնել է ծառայությունների գների առավելագույն չափերի նախագծի սահմանման և ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացման գործընթացը: Նախագիծը արդեն իսկ տեղադրված է Դեպոզիտարիայի կայքում՝ «Կանոնների նախագծեր» բաժնում:

Դիտում՝ 6214

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW