Արժեթղթերի շուկա
Տնտեսագետ. Դրամի արժեզրկման հիմնական ներքին գործոնը դոլարի նկատմամբ սեզոնային պահանջարկն է
Երեքշաբթի 29 Մայիս 2012
Երեւան/Մեդիամաքս/. ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել, որ դրամի ներկայիս արժեզրկման հիմնական ներքին գործոնը նախաարձակուրդային ժամանակաշրջանում բնակչության շրջանում արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճն է:
Տնտեսագետի կարծիքով, արտաքին գործոնը հունիսից թուլանալու է՝ հաշվի առնելով Լոնդոնի եւ Նյու-Յորքի բորսաներում հուլիսյան նավթային ֆյուչերսների՝ նախորդների համեմատ փոքր-ինչ թանկ լինելը:
Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել նաեւ, դրամի արժեզրկումը մեծ ազդեցություն չի ունենա գնաճի ուժգնացման վրա՝ հաշվի առնելով ընդհանուր թույլ գնաճային միջավայրը, եւ Կենտրոնական բանկին կհաջողվի պահել այն 4+/-1,5 տոկոսային կետ միջակայքում:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վերջին՝ մայիս 25-ի առեւտրային նստաշրջանում դրամը շարունակել է էժանանալ դոլարի նկատմամբ՝ արժեզրկվելով 0,3%-ով: Դոլարի փակման գինը կազմել է 406,75 դրամ, միջին կշռվածը՝ 407,22 դրամ:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1566
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


