Արժեթղթերի շուկա
NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենը դարձել է ՀՀ բորսայի եւ դեպոզիտարիայի խորհուրդների նախագահ
Չորեքշաբթի 29 Փետրվար 2012
Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 28-ի NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրեն Հենրի Բերգստոմը դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի եւ Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ եւ անդամ:
Ավելի քան 10 տարի աշխատելով արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991 թ-ին պարոն Բերգստրոմը նշանակվել է Ֆինլանդիայի Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրենի տեղակալ (հետագայում ՖԿԴ-ն միացավ Հելսինկիի ֆոնդային բորսային): 2001 թ-ին նա նշանակվել է Հելսինկիի ֆոնդային բորսայի թողարկողների տեղեկատվական ծառայությունների ստորաբաժանման ղեկավար, որը պատասխանատու էր բաժնետերերի ռեեստրի եւ բաժնետոմսերի վերաբերյալ դեպոզիտարիայում պահվող տվյալների հիման վրա թողարկողներին տեղեկատվության եւ ծառայությունների տրամադրման համար: 2003 թ-ին՝ Հելսինկիի ֆոնդային բորսայի եւ Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո, Բերգստրոմը նշանակվել է Նոր շուկաների գծով տնօրեն` պաշտոնի, որը նա շարունակում է զբաղեցնել այժմ NASDAQ OMX-ում:
Պարոն Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA):
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1503
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ


