Հայէկոնոմբանկը դոլարային եւ դրամային պարտատոմսեր կթողարկի

25.09.2017 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմս
Հայէկոնոմբանկը սկսում է դոլարային եւ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը:

Ինչպես հայտնել են բանկում, դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5,75%, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս:

Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է $2 մլն` դոլարային պարտատոմսերի համար, որը ներառում է $100 անվանական արժեքով 20 հազ. հատ պարտատոմս, եւ 100 մլն դրամ՝ դրամային պարտատոմսերի համար, որն էլ ներառում է 10 հազ. դրամ անվանական արժեքով 10 հազ. հատ պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ունենալու են շուկա ստեղծող:

Պարտատոմսերի տեղաբաշխման սկիզբն է սեպտեմբերի 29-ը, ավարտը՝ դեկտեմբերի 29-ը, իսկ պարտատոմսերի մարումը տեղի կունենա 2019թ. դեկտեմբերի 29-ին:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձիք՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել բանկի կայքից, իսկ թղթային տարբերակը՝ այցելելով գլխամասային գրասենյակ՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1 հասցեով:

Բանկում հիշեցրել են, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Դիտում՝ 6889
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai