Յունիբանկը սկսում է դոլարային պարտատոմսերի թողարկումը

11.09.2017 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմս
Յունիբանկն այսօրվանից սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը:

Բանկում նշել են, որ դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020թ. սեպտեմբերի 11-ին:

«Պարտատոմսերը կարել է ձեռք բերել՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2017թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2017թ. նոյեմբերի 17-ը: Թողարկման ծավալը կազմում է $5 մլն, ինչը ներառում է յուրաքանչյուրը $100 անվանական արժեքով 50 000 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo