Անելիք Բանկը կտեղաբաշխի պարտատոմսերի 3-րդ տրանշը

13.03.2017 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Անելիք Բանկը մարտի 15-ից ապրիլի 28-ը կտեղաբաշխի իր պարտատոմսերի 3-րդ՝ արդեն դրամային տրանշը:

Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառելու է 20 հազ. հատ անվանական ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս` 50 հազ. դրամ անվանական արժեքով, տարեկան 12,25% տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով:  

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ մնացած 13 մասնաճյուղերում:

Անելիք Բանկի վարչության նախագահի խորհրդական Կարեն Նալբանդյանի խոսքով` պարտատոմսեր ձեռք բերած հաճախորդները կստանան մի շարք արտոնություններ, մասնավորապես` դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ` գնված պարտատոմսի գումարի 50%-ի չափով, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն եւ բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 500 հազ. դրամ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:

Դիտում՝ 51803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai