Արարատբանկը թողարկել է 12-րդ արժեկտրոնային պարտատոմսերը

08.07.2016 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Այսօր Արարատբանկի գլխամասային գրասենյակում հայտարարվել է բանկի արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկման մասին:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով պարտատոմսերի նախորդ թողարկումների արդյունքները, նշել է, որ այս տարի բանկն իրականացնում է պարտատոմսերի երկրորդ թողարկումը: Հունիսին թողարկվել եւ ամբողջությամբ տեղաբաշխվել են $1 մլն ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր:

Ամփոփելով նախորդ տարիների թողարկումների արդյունքները` Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2016թ. բանկի թողարկած պարտատոմսերով կատարվել է 82 գործարք` $540 000 եւ 12 գործարք` 22 մլն դրամ ընդհանուր ծավալով:

Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը՝ նա նշել է, որ թողարկվել է 400 մլն դրամ ընդհանուր ծավալով 40 000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10 000 դրամ անվանական արժեքով, տարեկան 13 տոկոս դրույքաչափով եւ 2 տարի շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հուլիսի 11-22-ը:    

Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի՝ կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։

Դիտում՝ 14380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai