Յունիբանկն իր բաժնետոմսերը կցուցակի «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ»-ի B հարթակում

13.01.2016 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Յունիբանկը հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր թողարկած անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար:

Յունիբանկում նշել են, որ գործընթացը հնարավորություն կտա սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում:

«Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում եւ նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը հիշեցրել է, որ IPO-ի արդյունքում կնքվել էր 186 գործարք, որի ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել էր 2 454 668 330 ՀՀ դրամի 10 672 471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:

2015թ. դեկտեմբերին Moody's Investors Service միջազգային գործակալությունը հաստատել էր Յունիբանկի վարկանիշը՝ կանխատեսումը թողնելով անփոփոխ`«կայուն»:

Դիտում՝ 4465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai