ՎԶԵԲ–ը 2 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

30.07.2015 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում տեղի է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերի (EBRDB4) տեղաբաշխումը:

Բորսայում նշել են, որ ընկերության կողմից տեղաբաշխմանը ներկայացված 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:

Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6-ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.25% մարժա հետագա արժեկտրոնային վճարումների համար: Աճուրդի ընթացքում ձեւավորված` արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 12.0328%:

Որպես տեղաբաշխող հանդես է եկել Ամերիաբանկը, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 3 անդամ:

Տեղաբաշխման մանրամասները՝ այստեղ:

Դիտում՝ 17706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai