«Արմենբրոկ»-ը՝ Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի տեղաբաշխող

08.06.2015 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը հայտարարում է Հայէկոնոմբանկի սովորական անվանական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման եւ բաժանորդագրության մեկնարկի մասին:  

«Արմենբրոկ»-ում նշել են, որ արժեթղթերի նոր թողարկման եւ հրապարակային առաջարկի վերաբերյալ տեղեկատվությունը Հայէկոնոմբանկը պաշտոնապես տարածել է մայիսի 29-ին:

Բանկի բաժնետոմսերի տեղաբաշխող է ընտրվել «Արմենբրոկ»-ը, որն իրականացնելու է բաժանորդագրման ամբողջ գործընթացը:

Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի բաժանորդագրությունը տեւելու է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը: Այս առաջարկի արդյունքում նախատեսվում է ամբողջությամբ տեղաբաշխել 416 670 հատ սովորական բաժնետոմս: Բաժնետոմսերի ընդհանուր գումարային ծավալը շուկայական արժեքով կազմում է 5 000 040 000 դրամ:

Այսպիսով, բանկի մեկ բաժնետոմսը ներդրողներին առաջարկվում է 12 հազ. դրամ գնով: Բաժանորդագրությանը կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա ներդրողները:

Ըստ արժեթղթերի տեղաբաշխման ազդագրում թողարկողի կողմից ներկայացված տեղեկատվության՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավված դրամական միջոցները հիմնականում ուղղվելու են ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, սպառողական վարկերի տրամադրմանը եւ պետական արժեթղթերում ներդրումների իրականացմանը:

Դիտում՝ 8246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai