Գրանատուս Վենչուրսը $100 հազ. է տրամադրել բջջային հավելվածներ արտադրող ընկերությանը

30.09.2014 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /

SoloLearn հայ-ամերիկյան ընկերությունը Գրանատուս Վենչուրս հիմանդրամի կողմից $100 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն է ստացել:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Նյու Յորքում Արմտեք համաժողովի ընթացքում:

Նշենք, որ 2013թ. հունիսին ստեղծված եւ այս պահին 350 հազ. օգտատեր ունեցող SoloLearn բջջային կրթական հարթակն այսօր տրամադրում է 14 ինտերակտիվ եւ խաղային հավելվածներ` ծրագրավորման, բիզնեսի եւ լուսանկարչության ուսուցման ուղղություններով:

SoloLearn ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով, տրամադրվող ֆինանսավորումը կուղղվի հարթակի կատարելագործմանն ու նոր օգտատերերի ներգրավմանը:

«SoloLearn-ը հզոր ստեղծարար գործիք է, որը վերափոխում է կրթելու եւ կրթվելու ավանդական մոտեցումները»,- ասել է Գրանատուս Վենչուրսի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը:

Դիտում՝ 5596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai