«Ջերմուկ Գոլդ»-ը եւ «Արփի»-ն հանդես են եկել «Ջերմուկ» ապրանքային նշանի ներքո

30.05.2014 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /

«Ջերմուկ» ընկերության դիմումի հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր անբարեխիղճ մրցակցության համար խիստ նախազգուշացում է տվել «Ջերմուկ Գոլդ» եւ «Արփի» ընկերություններին:

Վերոնշյալ ընկերություններն արտադրանքի պիտակավորման ժամանակ օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, որը շփոթություն է առաջացնում «Ջերմուկ» ընկերության արտադրանքի հետ: Հանձնաժողովը հանձնարարել է վերացնել խախտումը:

Հանձնաժողովի անդամների փոխանցմամբ, վարույթի ընթացքում ընկերությունները հայտնել են, որ ընդունում են խախտումը, եւ խոստացել են սահմանված ժամկետում վերացնել այն:

Դիտում՝ 2808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai