Բիզնես
«Եվրոթերմ»-ի նոր գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել մայիսին
Չորեքշաբթի 28 Մարտ 2012
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոթերմ» ընկերություն, որն արտադրում է «Նոյան», «Մենք», «Ֆիեստա» եւ «Ալպենջուս» ապրանքանիշերը:
Ընկերության արտադրանքն իրացվում է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայիում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Իրանում:
Գյուղատնեսական հումքի ձեռքբերման գների կայունացման, հումքի որակի վերահսկողության համակարգի ներդրման նպատակով ընկերությունն Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի Վանանդ գյուղում ձեռք է բերել շուրջ 140 հա հողատարածք: Տնկվել է 10 հազարական ծիրանենի եւ դեղձենի, 60 հազար խաղողի վազ, 4 հազար կեռասենի, 100 ընկուզենի: Հողատարածքներում վարվում է օրգանական գյուղատնտեսություն:
Նոր գործարանի կառուցման եւ թողարկման համար պահանջվում է մոտ 6 մլն 800 հազար դոլարի ներդրում: Նախատեսվում է, որ այդ նպատակով ընկերությունն իր միջոցների հաշվին կներդնի 1 մլն 700 հազար դոլար, իսկ մյուս 5 մլն 100 հազարը կներգրավվի երկարաժամկետ վարկային միջոցների հաշվին:
Նոր գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունվարին եւ նախատեսում է ավարտել մինչ 2012-ի մայիսի 15-ը:
վերադառնալ
Դիտումների քանակը՝ 1030
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ





