Facebook
Google Extention
RSS


Հինգշաբթի, Մայիս 23
Բիզնես

 

Վերջին 3 տարիներին IFC-ն կրկնապատկել է ներդրումների ծավալը Հայաստանում

 
 Երեքշաբթի 27 Մարտ 2012
IFC-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմա
Photo: PanArmenian Photo

IFC-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմա

 

Երեւան/Մեդիամաքս/. IFC-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման այսօր ասել է, որ IFC-ն էապես ակտիվացրել է իր գործունեությունը Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում:

Նա հիշեցրել է, որ IFC-ն գործում է Հայաստանում 1995 թվականից եւ այս ժամանակահատվածում կատարել է մոտ $300 մլն ներդրումներ 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության բնագավառներում: 

“Վերջին 3 տարիների ընթացքում մենք ակտիվացրել ենք մեր գործունեությունը եւ Հայաստանում կատարել ենք մոտ $ 150 միլիոնի ներդրում ”, - ասել է Թոմաշ Թելման:

Նա նաեւ հույս է հայտնել, որ ՀՀ կառավարությունը կիրականացնի բարեփոխումներ լոգիստիկայի, հարկային, մաքսային ոլորտներում, պարենային անվտանգություն եւ ստուգումների համակարգում, ինչը հարթակ կստեղծի հետագա ներդրումների համար:

 
վերադառնալ
Դիտումների քանակը՝  1391
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա