«Ջերմուկ Գրուպ»-ը 5 մլրդ դրամ կուղղի նոր գործարանի կառուցմանը

17.12.2015 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը որոշել է մինչեւ երեք տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է Ջերմուկ քաղաքում կառուցել ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

«Գազավորված հանքային ջրի եւ խմելու աղբյուրի ջրի արտադրության ու փաթեթավորման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 5 մլրդ դրամի ($10,4 մլն – խմբ.) չափով, որից մոտ 3 մլրդ 46 մլն դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:

«Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 5.4 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի մի մասը կիրացնի ներքին շուկայում:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 50 աշխատատեղ. 2016թ. միջին աշխատավարձը կկազմի 170 հազ., 2017թ.՝ 187 հազ. եւ 2018թ.՝ 205 հազ. դրամ:

Դիտում՝ 39028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo