Facebook
Google Extention
RSS


Ուրբաթ, Մայիս 18
ՖԻՆՔԱ
RSS
 
Թարմացված է. 29.06.2011

"ՖԻՆՔԱ” ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին, ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա` թիվ 13, միակ հիմնադիրն ու բաժնետերը հանդիսանում է «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը:

«ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ Եվրասիայի, Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի 21 երկրներում:

1999թ-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռ նոր էր ձևավորվում և զարգանում միկրոֆինանսական շուկան, «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամը` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին, որոնց համար ֆինանսական հաստատություններից վարկավորումը հասանելի չէր:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: 2011թ-ի հունիսի 30-ի դրությամբ կազմակերպությունն ունի 14 մասնաճյուղ և 6 ներկայացուցչություն:

Ներկայումս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետևյալ վարկատեսակները.

Խմբային վարկեր` նախատեսված են այն փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք գործում են առնվազն 6 ամիս և որոնց անհապաղ դրամական միջոցներ են անհրաժեշտ իրենց գործունեությունն ընդլայնելու համար:

Անհատական բիզնես վարկեր` նախատեսված են Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերի համար, որոնք բավարար վճարունակ են և ունեն առնվազն 12 ամսվա փորձ:

Գյուղատնտեսական վարկեր` նախատեսված են նրանց համար, ովքեր գյուղացիական տնտեսություններ են վարում և, որոնց գումարներ են անհրաժեշտ իրենց տնտեսությունների կայուն աճն ապահովելու համար:

 
 
Գլխավոր տնօրեն, վարչության նախագահԵրվանդ Բարսեղյան
ՀասցեՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Հեռախոս(10) 54 55 31, 54 55 32
Էլ. փոստinform@finca.am
Վեբ. կայքhttp://www.finca.am
ՖԻՆՔԱ ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝
Բիզնեսի վարկավորում
բացել
 
ՖԻՆՔԱ ը Նորություններում
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա